Կառավարության որոշումներ

22 Հունվարի 2015, 324 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների կողմից ուսման ծախսերի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.
2) սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի սեպտեմբերի 1-ից:

 


Հավելված

Արխիվ

2024

2023