Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2015, 362 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հայկաձոր համայնքի N 1 փողոցի 6 նրբանցքի 2 հասցեում գտնվող՝ 1655.69 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (վարչական շենք՝ 394 քառ. մետր, մաքրման կայան՝ 975.25 քառ. մետր, լաբորատորիա՝ 179.14 քառ. մետր, կաթսայատուն՝ 107.3 քառ. մետր) (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.25238 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել Աղվան Սուրենի Ասլանյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AK0581612, տրված` 022-ի կողմից, 30.07.2010թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, գյուղ Քարաբերդ, փող. 4, նրբ. 2, տուն 12):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի մարտի 18-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 2,704.573 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 1,500.0 հազ. դրամ` ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.25238 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 363.427 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 258683 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) գույքն իրեն հանձնելու պահից սկսած՝ երկու տարվա ընթացքում, նշված հասցեում ստեղծել անասնապահական համալիր՝ վերանորոգելով շենք-շինությունները, ձեռք բերելով մեղուներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և այլ անհրաժեշտ սարքավորումներ՝ ներդնելով 10,000.0 հազ. դրամ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` վճարել <<Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին:


 

Արխիվ

2024

2023