Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2015, 364 - Ա

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված <<ՀՈՒՆԴԱԻ ԷԼԱՆՏՐԱ>> մակնիշի` 5,995.0 հազ. դրամ արժեքով (թողարկման տարեթիվը՝ 2010 թվական, նույնականացման համարը՝ KMHDT41BAAU969896, շարժիչի հզորությունը՝ 90/122 կՎտ/ձիաուժ, թափքի տեսակը` սեդան), տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից հետ վերցնել և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելովով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023