Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2015, 382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին N 985-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին տեղեկատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանված հետևյալ ձևաչափերի՝
1) կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշները՝ Հեռահաղորդակցության միջազգային միության N 1 ձևաչափով՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաջորդ տարվա հուլիսի 30-ը.
2) կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշները՝ Կապի տարածաշրջանային համագործակցության N 2 ձևաչափով՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը:.
2) որոշման 5-րդ կետում փետրվարի 20-ը բառերը փոխարինել մայիսի 30-ը բառերով.
3) որոշման հավելվածի 6-րդ կետում մարտի 10-ը բառերը փոխարինել օգոստոսի 20-ը բառերով.
4) որոշման հավելվածի 9-րդ կետում փետրվարի 20-ը բառերը փոխարինել օգոստոսի 15-ը բառերով.
5) որոշման հավելվածի 10-րդ կետում մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ը բառերը փոխարինել հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը բառերով.
6) որոշման հավելվածի 12-րդ կետում մարտի 10-ը բառերը փոխարինել օգոստոսի 20-ը բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023