Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2015, 384 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) որոշման նախաբանը «8-րդ մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերով.
2) որոշման 1.1-ին կետից հետո որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.
«1.2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի V գլխով նախատեսված պարգևատրումները պետական ծառայող հանդիսացող աշխատողներին տրվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, իսկ պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց կարող են տրվել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:».
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 52-րդ կետում «փետրվարի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 15-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023