Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2015, 394 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյան գյուղական համայնքներին գույք նվիրաբերելու մասին» N 314-Ա որոշման հավելվածի 8-րդ տողում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) «Օժանդակ տնտեսություն (անավարտ շինարարության օբյեկտ)» բառերից հետո տողը լրացնել «՝ 882 գծամետր պարիսպով» բառերով.
2) «31300,0» թիվը փոխարինել «6366,4» թվով.
3) «Ընդամենը» տողում «55650,7» թիվը փոխարինել «30717,1» թվով:

 

Արխիվ

2024

2023