Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2015, 402 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, սույն որոշման հավելվածում նշված 18,662,623 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ՝ գույք) նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
2. Առաջարկել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:

Հավելված

Արխիվ

2024

2023