Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2015, 419 - Ա

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ` ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 28-րդ կետը՝ Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել 2014 թվականի հուլիսի 15-ին Պեկինում ստորագրված «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» փոխըմբռնման հուշագրի (այսուհետ` հուշագիր) պատշաճ կատարումը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել հուշագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան զբոսաշրջային խմբերի մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի իրականացումը` հուշագրին համապատասխան:

 

 

Արխիվ

2024

2023