Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2015, 410 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1524-Ն որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին»
N 83-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանում «Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» ու «Երրորդ երկրների հանդեպ միասնական մաքսային տարածքում ապրանքների արտաքին առևտրին վերաբերող միջոցների կիրառման կարգի մասին» համաձայնագրերի» բառերը փոխարինել «2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա» բառերը փոխարինել «մեկանգամյա կամ գլխավոր» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
4) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ու խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ու խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիային կից հավելվածի ձևը` համաձայն N 7 հավելվածի».
5) որոշումը լրացնել NN 6 և 7 հավելվածներով` համաձայն N 1 հավելվածի:
6) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետում «Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» համաձայնագրի» բառերը փոխարինել «2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության» բառերով,
բ. 3-րդ կետը «տրված» բառից հետո լրացնել «մեկանգամյա կամ գլխավոր» բառերով,
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «ձևի» բառը փոխարինել «N 1 ձևի կամ N 2 ձևի» բառերով,
դ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «կամ» բառը փոխարինել «, իսկ մեկանգամյա լիցենզիա ստանալու դեպքում նաև» բառերով,
ե. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ:»,
զ. 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը «մեկանգամյա» բառից հետո լրացնել «կամ գլխավոր» բառերով,
է. 11-րդ կետում «Լիցենզիա» բառը փոխարինել «Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա» բառերով,
ը. հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը:»,
թ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. «Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան մերժվում, տրամադրվում, կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածով սահմանված դեպքերում և կարգով:»,
ժ. N 1 հավելվածի ձևում «ձև» բառը փոխարինել «ձև N 1» բառերով,
ժա. N 1 հավելվածի ձևի առաջին սյունակը «Հայտ N» բառերից հետո լրացնել «Լրացվում է լիազոր մարմնի կողմից:» բառերով,
ժբ. N 1 հավելվածը լրացնել նոր՝ N 2 ձևով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023