Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2015, 446 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 4.1-ին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ամբողջ տեքստում, ինչպես նաև հավելվածում (ներառյալ NN 1, 2, 3, 4 և 5 ձևերը) «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը.
3) որոշման 2-րդ կետով հաստատված կարգի՝
ա. 1-ին կետում «հայտերի» բառը փոխարինել «հայտերի և լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրի և» բառերով, իսկ «և 5» բառերը՝ «5 և 6» բառերով,
բ. 4-րդ կետի «գ», «դ», 6-րդ կետի «բ»,«գ» ենթակետերը, N 3 ձևի 3-րդ և 6-րդ, N 5 ձևի 2-րդ և 3-րդ կետերը «Սևանի» բառից հետո լրացնել «, Սյունիքի մարզի Մեղրիի» բառերով,
գ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա» ենթակետով.
«ժա) հայտարարագիր՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 6 ձևի»,
դ. 11-րդ կետի «ա» ենթակետից հանել «քաղաքային համայնքների սահմաններից դուրս, ինչպես նաև» բառերը,
ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.
«12. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետի «զ» ենթակետով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ներկայացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին:»,
զ. N 3 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.
«11. հայտարարագիր՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ»,
է. կարգը լրացնել նոր՝ N 6 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023