Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2015, 480 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 30-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշման N 2 հավելվածի
11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ ենթակետով.
«18) բեռնատար գնացքների լոկոմոտիվները, որոնց կազմում առկա են վտանգավոր բեռներով վագոններ, բացառությամբ ռազմական նշանակության բեռների փոխադրումների, ապահովվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին միացված շարժական օբյեկտների արդիականացման սարքավորումներով (ՋիՊԻԷս-GPS).»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023