Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2015, 489 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվական դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման 11 հավելվածի NN 11.32 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 25,507.00 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի համայնքում գտնվող N 353 հորատանցքի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X = 400 08’ 58.2’’, Y = 440 06’ 05.3”, H= 870)` 14,250.65 հազ. դրամ (որից` 1,143.65 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 257.0 հազ. դրամը՝ տեխնիկական վերահսկողության համար) և N 369 հորատանցքերի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X = 400 10’ 14.9’’, Y = 440 06’ 32.0”, H= 878)` 11,256.35 հազ. դրամ (որից՝ 903.35 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 203.0 հազ. դրամը՝ տեխնիկական վերահսկողության համար):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի ֆինանսավորումը կատարել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023