Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2015, 503 - Ա

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 655-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1.3932 հեկտար՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիա փոխադրված հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես տնտեսական գոտու տարածք` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023