Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2015, 516 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի դրույթները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1016-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1010-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Վերամշակում մաքսային տարածքում», «Մաքսային տարանցում», «Մաքսային պահեստ», «Ազատ պահեստ», «Ազատ մաքսային գոտի», «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոչ պարենային արտադրանքի վրա.».
2) որոշման հավելվածում՝
ա. 3-րդ կետում «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով, իսկ (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) բառերը՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» և «կոմիտե» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով,
գ. NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023