Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 530 - Ն

ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱ ԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇ ՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ՝ այդ հաշվին փոխանցելով 10,000,000.0 հազ. դրամ՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքել գործակալական պայմանագիր՝ լիազորելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվի միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ սահմանված կարգով ուղղել գյուղատնտեսության ոլորտի վարկավորմանը՝ առևտրային բանկերին նպատակային վարկեր տրամադրելու միջոցով՝ հետևյալ պայմաններով. վարկերը տրամադրել առավելագույնը մինչև 2019 թվականի հունիսի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով՝ վարկերի հիմնական գումարների մարումը նախատեսելով 2016 թվականի հունիսի 15-ից սկսած կիսամյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը նախատեսելով 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած կիսամյակային մարումներով:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023