Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 532 - Ա

«ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (պետական ռեգիստրի վկայական` 03 Ա 994084, գրանցման համար` 264.110.844084) «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)` հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակման և արտադրության իրականացման համար հետևյալ էական պայմաններով`
1) «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գործունեություն է իրականացվելու բացառապես ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրում նշված նորարարական տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակում և արտադրություն.
2) ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում արտադրված արտադրանքի 100 տոկոս արտահանում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ այլ ընկերության հզորությունների` «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածք տեղափոխման բացառում, ինչպես նաև գործարար ծրագրով նախատեսված նոր ներդրումների կատարում և աշխատատեղերի ստեղծում:
2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 5 տարի:
3. Շահագործողի թույլտվությունը դադարեցվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված էական պայմաններից առնվազն մեկի խախտման դեպքում:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 3-օրյա ժամկետում «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.
2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
 

Արխիվ

2024

2023