Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 536 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 2,802.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Վազ 21074» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվ՝ 2007 թվական, նույնականացման համարը` XTA21074072570657) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ 7,790.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Հունդայի-Էլանտրա» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվ՝ 2012 թվական, նույնականացման համարը` KMHDG41CADU604522) և 4,295.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Գազ 31105» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվ՝ 2006 թվական, նույնականացման համարը` X9631105061351300) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023