Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 535 - Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ, 612-րդ և 616-րդ հոդվածներով, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշ-մամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող 755,633.0 հազ. դրամ գնահատված արժեքով 843.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքից 5 տարի ժամկետով, ուղղակի ձևով վարձակալությամբ տրամադրել՝
1) 628.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղային, 1-ին և 2-րդ հարկերը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Թումանյան 21).
2) 215 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3-րդ հարկը Ռամկավար ազատական կուսակցությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Կորյունի 19ա):
2. Սահմանել, որ՝
1) Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող 628.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի ամսական վարձավճարը կազմում է 125 000 դրամ, իսկ 215 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի ամսական վարձավճարը՝ 50 000 դրամ.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված կուսակցությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների վարձակալության պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերաց-ման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախ-սերը ենթակա են իրականացման՝ կուսակցությունների միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023