Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2015, 565 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը և պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու օրինակելի պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 314-Ն որոշմամբ «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում վերանորոգված և վերականգնված գույքի մասով համապատասխան ձևակերպումներ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում վերանորոգված և վերականգնված գույքի վրա կատարված կապիտալ բնույթի աշխատանքների՝
1) 10,978,570,515 դրամ արժեքի չափով ավելացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռը` համաձայն N 1 հավելվածի.
2) 12,415,389,179 դրամ արժեքի չափով ավելացնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով՝ համաձայն N 2 հավելվածի.
3) 296,100,883 դրամ արժեքի չափով ավելացնել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով՝ համաձայն N 3 հավելվածի.
4) 868,734,622 դրամ արժեքի չափով ավելացնել «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով՝ համաձայն N 4 հավելվածի.
5) 6,188,924,778 դրամ արժեքի չափով գույքը նվիրաբերել համապատասխան համայնքներին՝ համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նախատեսված «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վերանորոգված (կառուցված) ոռոգման համակարգերի վրա կատարված ներդրումների հաշվարկման և համապատասխան անձանց հաշվեկշռում հաշվառելու նպատակով հիմք է հանդիսացել «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի ապրիլի 16-ին ներկայացված հաշվետվությունը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթային կարգով`
1) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված վերանորոգված և վերականգնված գույքի անհատույց օգտագործման իրավունքով համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին հանձնելու գործընթացը.
2) սույն որոշման NN 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարներին «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրով վերանորոգված գույքը՝ համաձայն N 5 հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին:
5. Ընդունել ի գիտություն, որ «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունում 7,260,265,728 դրամ արժեքի չափով կատարվել են ընթացիկ նորոգման բնույթի աշխատանքներ:
6. Գաղտնի:
Հավելված

Արխիվ

2024

2023