Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 533 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մեկանգամյա մուտքի անցագրերը տրվում են կազմակերպությունների հայտի հիման վրա, իսկ օդանավակայանների բեռնային համալիրի պահեստային տարածքներ մուտք գործելու համար մեկանգամյա անցագրերը տրվում են նաև բեռնային համալիրի պահեստներ բեռներ հանձնելու կամ բեռնային համալիրի պահեստներից բեռներ ստանալու իրավունք վերապահող փաստաթղթերի հիման վրա:
Հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի համար տրվող մեկանգամյա անցագիր կրող անձինք օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու պահից կարող են ուղեկցվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից՝ մինչև տվյալ գոտուց դուրս գալը:»,
բ. 43-րդ կետը «շտուրմաններին» բառից հետո լրացնել «, տեսուչներին» բառով, իսկ «զ» ենթակետում «ավիատեխնիկ» բառը փոխարինել «օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ» բառերով,
գ. 47-րդ կետը «գլխավոր վարչության կողմից՝» բառերից հետո լրացնել «5-օրյա ժամկետում,» բառերով, և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայտին կից ներկայացվում է հայերենով և անգլերենով լրացված հարցաթերթ (ձև N 9)՝ թռիչքային անցագիր ստացող յուրաքանյուր անձի համար:»,
դ. 48-րդ կետի երկրորդ պարբերությունը հանել,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 48.1-ին կետով.
«48.1. Հայտը մերժվում է, եթե՝
ա. հայտում նշված անձի պաշտոնը չի դասվում սույն կարգի 43-րդ կետում նշված մասնագիտությունների թվին,
բ. գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից չեն հատկացվել սույն կարգի 48-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացիների վկայականի ճանաչման փաստաթղթերը:»,
զ. 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը վարում է թռիչքային անցագրերի հատկացման մատյան, որը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Թռիչքային անցագրերի հատկացման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, մատյանը կարվում է և կնքվում գլխավոր վարչության կնիքով:»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-ին կետով.
«52.1. Մատյանում լրացվում են՝
1) 1-ին սյունակում՝ թռիչքային անցագրի հերթական համարը.
2) 2-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստացողի ազգանունը և անունը.
3) 3-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստացողի պաշտոնը.
4) 4-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր գործողության ժամկետը.
5) 5-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստացողի ստորագրությունը.
6) 6-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստանալու օրը, ամիսը և տարեթիվը.
7) 7-րդ սյունակում՝ այլ նշումներ:».
2) որոշման N 3 հավելվածը լրացնել նոր՝ N 9 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023