Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 539 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 11-րդ կետում «Այդ» բառը փոխարինել «Անդամատոմսերում կատարված» բառերով.
2) 24.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) 1968-1992 թվականներին՝
ա. Երևանի պետական համալսարանում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին՝ բացառությամբ տնտեսագիտական և ապրանքագիտություն ու առևտրի էկոնոմիկա ֆակուլտետների,
բ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին,
գ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին,
դ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 4 տարին,
ե. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 4 տարին,
զ. մանկավարժական ինստիտուտներում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 4 տարին,
է. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում,
ը. Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում,
թ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023