Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 551 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս» բառերով.
2) 5-րդ կետում «, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս» բառերով.
3) 13-րդ կետում «, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս» բառերով.
4) 14-րդ կետում՝
ա. «, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս» բառերով,
բ. «թույլտվության համար Հայաստանի Հանրապետության» բառերից հետո կետը լրացնել «և օտարերկրյա» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.
6) 38-րդ կետում «, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս» բառերով.
7) 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ ենթակետով.
«19) Վթարային իրավիճակների դեպքերի համար նախատեսված ցանկացած անհրաժեշտ հատուկ տեսակի մշակումների և ցանկացած հատուկ գործողությունների նկարագիր և վթարային իրավիճակում գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն:».
8) 50-րդ կետում «, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքով» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023