Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 552 - Ն

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) համապատասխանության սերտիֆիկատի ձևը ` համաձայն N 2 հավելվածի.
3) համապատասխանության հայտարարագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևաթղթերի լրացման կարգերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023