Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2015, 560 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի <<Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին>> N 305-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 2-րդ կետը <<գույք>> բառից հետո լրացնել <<(բացառությամբ չկառուցապատված հողամասերի) և բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարաններ չեն ստացել>> բառերով.
2) 3-րդ կետի 3-րդ ենթակետը <<անձնագրերի>> բառից հետո լրացնել <<պատճենները` հաշվառման էջով>> բառերով.
3) 3-րդ կետի 7-րդ ենթակետում <<գյուղատնտեսական նշանակության հողերի>> բառերը փոխարինել <<չկառուցապատված հողամասերի>> բառերով.
4) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ և 10-րդ ենթակետերով.
<<9) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում վերջին 5 տարվա ընթացքում հաշվառված լինելու վերաբերյալ.
10) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023