Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2015, 564 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» N 334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում «քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու» բառերը փոխարինել «քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու» բառերով.
2) որոշման 1-ին կետում «պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու և հատկացնել» բառերը փոխարինել «պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականների հիման վրա` առանց որակավորման քննություններ հանձնելու հատկացնել» բառերով.
3) որոշման 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «վարորդական վկայականը փոխանակելու համար» բառերը փոխարինել «վարորդական վկայական ստանալու համար» բառերով,
բ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «փոխանակման ենթակա վարորդական վկայականը» բառերը փոխարինել «Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականը» բառերով.
4) որոշումը 2-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք սույն որոշման 1-ին կետով սահ-մանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական կարող են ստանալ միայն մեկ անգամ»:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քննական մարմին ներկայացված` Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականները ենթակա են վերադարձման՝ դիմումի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

 

 

Արխիվ

2024

2023