Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2015, 464 - Ն

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱՄ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.3-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և անձին ղեկավար պաշտոնում նշանակելուց հետո լիազոր մարմնում ստուգում անցնելու համար շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություններ ու փաստաթղթեր ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) անձի կամ փոխկապակցված անձանց կողմից կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նպատակով ներկայացվող հայտարարագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) անձին կազմակերպչի ղեկավար պաշտոնում նշանակելուց հետո ստուգում անցնելու նպատակով լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023