Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2015, 474 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 5-րդ կետի 1-ին ենթակետում`
ա. «փոփոխման մասին» բառերից հետո լրացնել «համաձայն N 1 հավելվածով նախատեսված ձևի» բառերով,
բ. «ե» պարբերությունում «տեղեկանքը» բառը փոխարինել «տեղեկատվություն» բառով.
2) 7-րդ կետում «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «ութ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 8-րդ կետում`
ա. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մարզպետը երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված տարբերակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:».
4) 9-րդ կետում՝
ա. «ընթացակարգով» բառից հետո լրացնել «և ժամկետներում» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն:».
5) 11-րդ կետում «8-րդ» բառը փոխարինել «9-րդ» բառով.
6) 13-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով.
7) 14-րդ կետը «կոմիտեի» բառից հետո լրացնել «առաջիկա» բառով.
8) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում կամ այն դեպքում, երբ դրական կարծիք չի ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը (առնվազն 5 անդամ), հողաշինարարական գործը՝ մերժման համապատասխան հիմքերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համապատասխան մարզպետի միջոցով վերադարձվում է համայնքի ղեկավարին` եզրակացությունը կամ կարծիքներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».
9) 17-րդ կետը «ավագանուն՝ հաստատման» բառերից հետո լրացնել «և առաջարկում ընդգրկել ավագանու առաջիկա նիստում» բառերով.
10) 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ 14-րդ և 14.2-րդ կետերը «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով:
2. Հաստատել գլխավոր հատակագծի բացակայության դեպքում հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումի ձևը՝ համաձայն հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշումը լրացնել նոր՝ N 1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023