Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2015, 423 - Ա

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված N 7963-AM վարկային համաձայնագրի (էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր) շրջանակներում, 2012 թվականի մայիսի 11-ին կնքված, գույք ձեռք բերելու համար EIC-1.2.2-G-1 պայմանագրով Հայաստանի Հանրապետության կողմից վճարման դիմաց մատակարարված և հանձնված գույքի արժեքը դիտարկել որպես «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղված ֆինանսական աջակցության նպատակային գումար (ակտիվներին վերաբերող շնորհ)՝ հավելվածով նախատեսված գույք ձեռք բերելու համար:
2. Առաջարկել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության կողմից վճարման դիմաց մատակարարված և հանձնված գույքի արժեքի հաշվառումը որպես «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված անհատույց ստացված ակտիվ (ակտիվներին վերաբերող շնորհ)` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավելվածով նախատեսված 334 194 000 դրամ ընդհանուր արժեքով գույքն ամբողջովին փաստացի ընկերությանը հանձնվել է 2014 թվականի մարտի 11-ին:


Հավելված

Արխիվ

2024

2023