Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2015, 430 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1496-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N 1496-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2) որոշման 7-րդ կետը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «(ներառյալ` աջակցության նամակի)» բառերով:
Հավելված

Արխիվ

2024

2023