Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2015, 573 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 746-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 4-րդ կետից հանել «հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,» բառերը.
2) 5-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 10-րդ կետում «3 օրվա» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«15. Lիցենզավորված կազմակերպությունները լիցենզավորված գործունեությամբ զբաղվելիս պետք է ունենան տվյալ բնագավառում առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությամբ և համապատասխան մասնագիտական պատրաստվածությամբ լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող անձնակազմ: Ընդ որում, լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ անձնակազմի մասնագետների փոփոխության դեպքում` համապատասխան փոփոխության կատարումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված կազմակերպությունը պարտավոր է լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնել կարգավորող մարմին:».
6) ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023