Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2015, 583 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում՝
ա. «Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման» բառերով,
բ. 5.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար դիմումի ձևը՝ էլեկտրոնային լրացման հնարավորությամբ:»,
գ. 5.3.-րդ կետի երկրորդ պարբերությունում «մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը» բառերը փոխարինել «մասնակցությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով,
դ. 10-րդ կետում «գրավոր դիմումի հիման վրա» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման N 2 հավելվածում ներկայացված ձևի դիմումի հիման վրա» բառերով, ինչպես նաև 3-րդ, 4-րդ և 5-րդ նախադասությունները «անձնագիրը» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտը» բառերով,
ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1. Դիմումը և դրան կից՝ սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանց պատճենները կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով:
10.2. Փորձաքննության իրականացման ժամանակ անձը կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փոստով կամ առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները, եթե դիմումին կից այդ փաստաթղթերի բնօրինակները ներկայացված չեն եղել: Հանձնաժողովն իրականացնում է բնօրինակների ուսումնասիրություն և համադրում ներկայացված փաստաթղթերի հետ:»,
զ. 12-րդ կետի վերջին նախադասությունում «անձը դիմումը ներկայացնում է տվյալ կենտրոնի ընդունարան» բառերը փոխարինել «անձը կամ նրա ներկայացուցիչը դիմումն առձեռն կարող է ներկայացնել տվյալ կենտրոնի ընդունարան» բառերով,
է. 13-րդ կետի երկրորդ պարբերությունում «անձի բժշկասոցիալական փորձաքննական որոշման» բառերը փոխարինել «վարչական ակտի (բժշկասոցիալական փորձաքննական որոշման)» բառերով, իսկ երրորդ նախադասությունում «վարչական ակտի» բառերը՝ «վարչական վարույթի (բժշկասոցիալական փորձաքննության գործի)» բառերով,
ը. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված վարչական ակտի (բժշկասոցիալական փորձաքննական որոշման) հետ միասին վերադարձվում են ակտի ընդունման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բնօրինակները՝ բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգրի:»,
թ. 29-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններից հանել «գրավոր» բառը,
ժ. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:»:
ժա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին կետով.
«31.1. Անձը կարող է հանձնաժողովի ընդունած փորձաքննական որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել գործակալության պետին, որի հանձնարարությամբ անձը վերափորձաքննվում է վերափորձաքննության բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումն ընդունում է որոշում:».
4) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել՝
1) բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը.
2) բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում փորձաքննություն անցնող անձանց կողմից համապատասխան մասնագետներին որպես խորհրդատու ներգրավելու կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023