Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2015, 615 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի հունիսի 15-ին ժամը 1200-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով`
1) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Պ-763-20.04.2015,02.06.2015-ՍՀ
(նախագիծ, քվեարկություն),
(երկրորդ ընթերցում).
2) «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»
Կ-786-14.05.2015-ՏՀ
(նախագիծ, քննարկման շարունակություն),
(երկրորդ ընթերցում),
(երրորդ ընթերցում).
3) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Կ-796-26.05.2015-ՊԻ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
4) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
5) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Կ-775-04.05.2015-ՏՀ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
6) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
7) «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
Կ-784-13.05.2015-ՍՀ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
8) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
Կ-785-13.05.2015-ՍՀ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
9) «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
Կ-789-15.05.2015-ՏՀ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
10) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին»,
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում),
(երրորդ ընթերցում).
11) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
12) «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Կ-801-29.05.2015-ՏՀ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
13) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
Կ-787-14.05.2015-ՏՀ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
14) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Կ-797-26.05.2015-ԳԿ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
15) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում).
16) «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում)
17) «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում)
18) «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին»,
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
Կ-695-22.12.2014-ՊԻ
(երրորդ ընթերցում).
19) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
Կ-656-11.11.2014-ՍՀ
(երկրորդ ընթերցում).
20) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Կ-688-16.12.2014-ՍՀ
(երկրորդ ընթերցում)
21) «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Կ-153-22.11.2012-ԳԿ
(երկրորդ ընթերցում)
22) «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
Պ-792-19.05.2015-ՄԻ
(նախագիծ),
(երկրորդ ընթերցում)
23) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին
Պ-757-11.04.2015,14.05.2015-ՏՀ
24) Միջազգային պայմանագրերի վավերացում.
24.1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիր.
24.2. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիր.
24.3. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը.
24.4. 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրություն.
24.5. 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն.
24.6. 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրություն.
24.7. 2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը:

 

 

Արխիվ

2024

2023