Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2015, 603 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի պետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, և նշված մեքենաների պետական գրանցման ու պահպանման ծախսերն իրականացնել «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հատկացված միջոցների հաշվին:


Հավելված

Արխիվ

2024

2023