Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2015, 627 - Ա

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին և 35-րդ հոդվածին ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված խաղալիքների փորձարկման լաբորատորիան` 33,500.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել և ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի (բաժին` 04, խումբ` 01, դաս` 01, ծրագիր` 14) շրջանակներում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված` 13,430.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ծծմբի վերլուծիչ լաբորատոր սարքը ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման
1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ներդրումը «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների գրանցումը:
4. Սահմանել, որ սույն որոշումից բխող ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը կատարվելու են «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023