Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2015, 635 - Ա

ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի 11 շենքի 67.63 քառ. մետր մակերեսով և 16 177.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով N 41 բնակարանը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06022015-07-0026) սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին (անձնագիր՝ AF0266471, տրված` 05.04.2001 թ., 004-ի կողմից):
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Նիկոլայ Գագիկի Բարսեղյանի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023