Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2015, 588 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին» N 2093-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրանց ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառների, կենդանաբանական այգիների) վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք կարող են երկարաձգվել, եթե դրանցում առկա շենքերի և (կամ) շինությունների կադաստրային արժեքը կամ շինարարական ծախսերի նախահաշվով իրականացված կամ իրականացվող կառուցապատման աշխատանքներում ներդրումային գումարները կազմում են՝ մինչև 1 միլիարդ դրամը (ներառյալ), ապա հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգվել մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը, 1 միլիարդ դրամից մինչև 5 միլիարդ դրամը (ներառյալ)՝ մինչև 2050 թվականի դեկտեմբերի 31-ը, 5 միլիարդ դրամից ավելի՝ մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը: Ընդ որում, համաձայնագրերը կարող են կնքվել, եթե դրանք չեն հակասում համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտևորման նախագծի և համայնքի զարգացման ծրագրերով սահմանված պահանջներին և սահմանափակումներին, իսկ բնության հատուկ պահպանվող այն տարածքներում կամ անտառներում, կենդանաբանական այգիներում, որտեղ շինարարական ծախսերի նախահաշվով իրականացված կամ իրականացվող կառուցապատման աշխատանքներում ներդրումային գումարները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը, դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո, կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023