Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2015, 636 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1894-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Վայք» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված Խնձորուտ N 1 պոմպակայանի ճնշումային խողովակաշարից առանձնացնել Նոր Ազնաբերդում` 219 միլիմետր տրամագծով 1713 գծմ 10242320 դրամ արժեքով խողովակաշարերը, հենասյուներ՝ 159 միլիմետր տրամագծով 179 գծմ և Խնձորուտ համայնքում 325 միլիմետր տրամագծով 1515 գծմ 9053238 դրամ արժեքով ճնշումային խողովակաշարերը (այսուհետ՝ գույք), հետ վերցնել «Վայք» ջրօգտագործողների ընկերությունից` համապատասխանաբար փոփոխելով անհատույց օգտագործման պայմանագիրը, և Նոր Ազնաբերդի և Խնձորուտի գյուղական համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով նվիրաբերել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքներին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքների ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության անունից գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը (պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են նվիրառու համայնքների միջոցների հաշվին), հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Արխիվ

2024

2023