Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 646 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈԻՄ ԵՎ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածի N 2 ձևում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 10֊րդ կետը «տեսախցիկ,» բառից հետո լրացնել «համակարգիչ,» բառով.
2) 16-րդ կետից հանել «, եթե վերջիններս գնվել են տվյալ կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործող խանութից կամ կրպակից`» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023