Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 649 - Ն

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՐԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված