Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 659 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող hասարակական (վարչական) համալիրի կահավորման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 985,000.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերության համաձայն.
2) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող hասարակական (վարչական) համալիրի կահավորման նախագծման, փորձաքննության, համալիրի կահավորման և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023