Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 661 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1361-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2014 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ եկամուտների հաշվին փոխանցված գումարից 168,000.0 հազ. դրամը վերաձևակերպել որպես ռադիոհաճախականության օգտա-գործման վճարի գծով մուտքեր` դրանք հաշվեգրելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված
801-811 մՀց և 842-852 մՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի հաղթողի կողմից 2015 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում վճարման ենթակա (յուրաքանչյուր եռամսյակի համար 84,000.0 հազ. դրամ) ռադիոհաճախականության օգտագործման վճարի գումարների դիմաց:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023