Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 671 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ համայնքի, Ազատության փողոցի N 1 հասցեում գտնվող 2667.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները` համաձայն հավելվածի, և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 4.12 հեկտար հողատարածքը, ինչպես նաև հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վազգեն Խաչիկի Ալոյանին (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիսի գյուղ, Գետափնյա 4-րդ փող., տուն 12, անձնագիր` AN0752225, տրված՝ 044-ի կողմից, 18.12.2013 թ.):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի մայիսի 8-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 38007.6 հազ. դրամ, որից` շենք-շինությունները` 36307.6 հազ. դրամ և հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանը` 1700.0 հազ. դրամ.
2) գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 4.12 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 14090.4 հազ. դրամ.
3) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` ներառյալ հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը` 26000 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գնորդի կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 606000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում սահմանելով, որ գնորդը պարտավորվում է`
1) գույքի վաճառքի գնից 25394000 դրամը (նվազեցված գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի չափով) վճարել մեկ տարվա ընթացքում.
2) երեք տարվա ընթացքում կատարել 50 000 հազ. դրամի չափով ներդրում՝ հետևյալ համամասնությամբ` 1-ին տարում՝ 10 000 հազ. դրամ, 2-րդ տարում՝ 15 000 հազ. դրամ, 3-րդ տարում՝ 25 000 հազ. դրամ.
3) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 1900-Ն որոշման 3-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023