Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 672 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» N 897-Ա որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2016 թվականի երրորդ եռամսյակը ապահովել որոշման NN 1 և 2 հավելվածների ցանկերում ընդգրկված գույքի ճշգրտման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում հաստատել`
ա. միացման մասին պայմանագիրը, միացող ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ՝ վիճարկվող)՝ պետական կազմակերպությանը փոխանցման ակտը,
բ. կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքները,
գ. կազմակերպության կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները.
3) կազմակերպության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:»:

 

Արխիվ

2024

2023