Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 687 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 522-ԱԳ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՊԱԳԱՂՏՆԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ապագաղտնիացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» N 522-ԱԳ որոշումը:
2. Ապագաղտնիացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի նախագծի տեքստը՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023