Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 678 - Ն

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի.
2) որ տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) անվտանգության համար պատասխանատու անձին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարը: Համակարգի անվտանգության համար պատասխանատու անձը վերահսկում է համակարգից տեղեկատվության տրամադրման, տեղեկատվական համակարգի օգտագործողներին իրավասությունների տրամադրման և բաշխման գործընթացը.
3) որ համակարգը պետք է ներառի տեղեկատվության ստեղծման, ակտիվացման, փոփոխման, կասեցման, հեռացման գործընթացն ապահովող ինքնաշխատ ծրագրեր.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023