Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 701 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 1315-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը և 15-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին» N 1315-Ա որոշումը:

 

Արխիվ

2024

2023