Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 706 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հինգերորդ պարբերությունը «10 տարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն ծրագրի «Բաղադրիչ 2.»-ի:» բառերով.
2) բաղադրիչ 2-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տնտեսության ֆինանսավորում».
3) բաղադրիչ 2-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բաղադրիչի վարկառուն է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված, լիցենզավորված ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ շահառուներին ֆինանսավորելու համար:».
4) բաղադրիչ 2-ի չորրորդ պարբերությունում «10 տարի» բառերը փոխարինել «17 տարի» բառերով.
5) բաղադրիչ 2-ի վեցերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«2015 թվականին հիմնական գումարը վերադարձվում է հունիսի 10-ին և դեկտեմ-բերի 10-ին՝ 2014 թվականին համապատասխանաբար մարված հիմնական գումարների չափով, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական գումարի մնացորդը, որը կկազմի 3,883 մլրդ դրամ, վերադարձվում է վարկի մարման վերջնաժամկետում` միանվագ:»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշումների շրջանակներում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերում նշված որոշումներից բխող փոփոխությունների կատարումը և դրանց համապատասխանեցումը սույն որոշմանը:

 

Արխիվ

2024

2023