Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 710 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին անհատույց օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանող՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 27 հասցեում գտնվող 1054,3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանող Կապան քաղաքում Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող 625,1 քառ. մետր մակերեսով մասնաշենքերը:
3. Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 27 հասցեում գտնվող 1054,3 քառ. մետր մակերեսով մասնաշենքի վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2015 թվականին հատկացնել 94.000,0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 27 հասցեում գտնվող 1054,3 քառ. մետր մակերեսով մասնաշենքի վերակառուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության՝ Կապան քաղաքում Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող 625,1 քառ. մետր մակերեսով մասնաշենքի ընթացիկ նորոգման աշխատանքները և դրա հետ կապված անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դասակարգելով որպես անհետաձգելի, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շինաշխատանքների «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
6.Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, թերությունների ակտի կազմման, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում, բացառությամբ դրանց դիմաց կատարվող վճարումների, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն).
2) ընդ որում, նախարարությունը սույն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում կնքվող պայմանագրերում պետք է նախատեսի դրույթ՝ համաձայն որի կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից` նախարարությունից հանձնման-ընդունման արձանագրություններն ստանալուց հետո.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրերը և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց շրջանակներում ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունները նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին.
4) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործարքների հաշվառումը և դրանց շրջանակներում կատարվող վճարումների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023