Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 711 - Ն

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՑ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) տեսչական մարմինների գործունեության ոլորտում հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տեսչական մարմինների գործունեության ոլորտում տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրան հետևելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա տեսչական մարմինների կառավարման խորհուրդներն ընդունում են բողոքների ընդունման և հետագա ընթացք տալու կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023