Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 713 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 13.1-ին կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ նախադասությունը «նախկին զինծառայող կամ» բառերից հետո լրացնել
«զոհվածի (մահացածի)» բառերով.
2) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նախկին զինծառայողի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի ամուսնության դեպքում` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից տրված ամուսնության վկայականի, իսկ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.».
3) 2-րդ ենթակետը «ընտանիքի» բառից առաջ լրացնել «զոհվածի (մահացածի)» բառերով.
4) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) նախկին զինծառայողի և նրա ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնություն և սպասարկման ծառայություն մատուցող հաստատության կողմից` տվյալ տարվա ընթացքում, առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.».
5) 4-րդ ենթակետում «նախկին զինծառայողի կամ» բառերը փոխարինել «նախկին զինծառայողի ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023